Ի՞նչ հագնել Նոր Տարվա տոնին

mysales_2014_12014 թվականը ձիու տարի է: Ձին համարվում է հզորության, ինտելեկտի, կենսական էներգիայի և կամքի խորհրդանիշ: Ըստ աստղագետների՝ այս 2014 թվականի առաջին օրն արժե դիմավորել բնական գույների հագուստներով՝ կարված բնական կտորներից:  Օրինակ, կարելի է ընտրել մետաքսյա, ատլասե, բամբակյա կամ բրդյա հագուստ: Գույներից առավել խորհուրդ է տրվում ընտրել տերևագույն կանաչը, ցորենագույնը սրճագույնը, կաթնագույնն ու դասական սևը:

Ձիերին հաճախ զարդարել են զանգակներով և բազմագույն պսակներով, այդ իսկ պատճառով, աստղագուշակները խորհուրդ են տալիս մեծ ուշադրություն հատկացնել նաև զարդերին: Ցանկալի է, որ զարդերը ևս պատրաստված լինեն բնական նյութերից, օրինակ, փայտից և բնական քարերից:

Ինչ վերաբերում է հենց հագուստին, ապա այն չպետք է լինի չափազանց գայթակղիչ: Այն կարող է լինել վառ, լրացվել հետաքրքիր աքսեսուարներով, սակայն չարժե կրել կարճ կիսաշրջազգեստ և բաց դեկոլտե:

Շատ լավ լուծում կլինի դասական սև փոքրիկ զգեստը: Ռետրո ոճը ևս կանացի կդիտվի: Մաքսի շրջազգեստներն այս սեզոնին նույնպես նորաձև են, և ձմեռային լուքի հաջող լրացում կհանդիսանան: